Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Հեղինակ | Մարիամ Ավագյան-Մանուկյան |
|---|---|
| Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
| Կազմ | Փափուկ |
| Տարեթիվ | 2013 |
| Էջեր | 352 |
| Ֆորմատ | 150x225 մմ |
| ISBN | 978-9939-52-740-6 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | |
| Զանգվածը | 340 գ |
Ամուսնալուծություն, երկու երեխա, սիրեկան և գերհագեցած բժշկական գործունեություն… Նինա Սարյան-Ֆեթթերն առավել քան զբաղված է, որ անդրադառնա անցյալի ցավագին հիշողություններին: Այնուամենայնիվ, մանկության ընկերուհու յուրօրինակ հարսանիքը պատճառ է դառնում, որ Նինան մի անսպասելի ճանապարհորդություն կատարի դեպի անցյալ՝ պարզելու իր ընտանիքի ողբերգությունն ու սեփական ձախողված ամուսնության ցավոտ ճշմարտությունը:
«Երկրորդ կյանքը» տեղի է ունենում 1990-ականներին՝ Սան Ֆրանցիսկոյի Բեյ Էրիայում: Գիրքը ներառում է երկու զուգահեռ պատմություն. 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը և Նինայի ամուսնալուծությունը: Անցյալի երկու պատմություններն էլ մեծ ցավ են պարունակում իրենց մեջ, երկուսն էլ Նինան չի կարողանում ներել ու առաջ շարժվել: Նա միաժամանակ երկու ճամփորդություն է կատարում՝ վերջապես հասնելով խաղաղ մի կետի, որտեղից արդեն կարողանում է ներել ամուսնու դավաճանությունը և հաղթահարում իր ազգի անցյալի պատճառած ցավը:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.