Սույն հատորում առաջին անգամ ընթերցողին են ներկայացվում Գ. Մահարու գրական-մշակութային և հրապարակախոսական հոդվածները, որոնք սկիզբ են առնում որբանոցային տարիներից և կամավոր ու հարկադիր ընդմիջումներով ձգվում ավելի քան կես դար: Գրված լինելով հասարակական- քաղաքական կյանքի տարբեր իրադրություններում`Հայաստանի առաջին հանրապետության բազմակուսակցական մամուլում, ռապպական- «մարքսիստական» քննադատության կրակի տակ, խրուշչովյան «ձնհալի» թե բրեժնևյան ճահճացման տարիներին, դրանք կազմում են հազվագյուտ ամբողջություն, քանի որ հիմնված են գրական մնայուն չափանիշների և քաղաքացիական անսխալ կողմնորոշման վրա: Տասնամյակների պարբերական մամուլից հավաքված, տարբեր արխիվներում պահպանված անտիպ հոդվածներն օգնում են նորովի տեսնելու և գնահատելու գրողի ստեղծագործական կյանքի ևս մի կարևոր կողմը:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.