«Զանգված և իշխանությունը» (1960) 20-րդ դարի ավստրիական և անգլիական գրականությունների դասական, գրող, դրամատուրգ, փիլիսոփա, հասարակագետ և մշակութաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլիաս Քանետիի (1905-1994) թերևս ամենահայտնի ստեղծագործությունն է, նրա opus magnum-ը, որի վրա հեղինակն աշխատել է շուրջ 35 տարի: Այն մի կողմից անմիջականորեն առնչվում է զանգվածների սոցիալական վարքը դիտարկող հեղինակների (Գյուստավ Լը Բոն, Խոսե Օրտեգա-ի-Գասեթ) փիլիսոփայական, մյուս կողմից Զիգմունդ Ֆրոյդի՝ զանգվածների և անձի փոխկապերը դիտարկող հոգեվերլուծական փորձի հետ: Իր մեջ միավորելով փիլիսոփային և գիտնականին (նա Վիեննայի համալսարանի փիլիսոփայության դոկտոր էր)՝ Քանետին այս գրքում, այդուհանդերձ, մնում է գրող և գեղագետ, որը հմտորեն օգտվում է պատմական, դիցաբանական, ազգագրական, հոգեբանական հարուստ նյութերից և ստեղծում գրական հուշարձան, որի հմայքը ոչ միայն բազմակողմանի գիտելիքներն են, լակոնիկ լեզուն, այլև հավատարմությունը հումանիզմի դասական արժեքներին:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Զանգված և իշխանություն | Էլիաս Քանետի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...