Արդի մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» ժողովածուն։ Արամ Ալավերդյանի անունը անծանոթ չէ ժամանակակից հայ գրականությամբ հետաքրքրվող ընթերցողին։ Նրա ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ», «Անդին», «Արդի», «Կայարան» կայքերում։ Սակայն առանձին գրքով՝ ընթերցող լայն հանրությանը հեղինակը ներկայանում է առաջին անգամ։
Այս ժողովածուում ընդգրկված պատմվածքներն ու ակնարկները գերազանցապես նվիրված են Արցախյան առաջին պատերազմին։ Դրանք վկայագիր-վավերագրեր են՝ ստեղծված գեղարվեստի լեզվով։ Դա գրվածքների ինքնօրինակության հիմնական գրավականներից է։
Պատերազմը մենք սովոր ենք «ճանաչել» ընդհանրացված հայրենասիրական գնահատականներով կամ ռազմի դաշտում տեղի ունեցած հերոսական դրվագների նկարագրությամբ։ Այստեղ, սակայն, ընթերցողը կկարդա անձնական ողբերգությունների պատմություններ, արհավիրքը կտեսնի սովորական արցախցու՝ ընտանիքի հոր, մոր, եղբոր կամ քրոջ աչքերով։
Հեղինակն իր ոճում փորձել է հավատարիմ մնալ հարազատ վայրերում բնակվող մարդկանց լեզվամտածողությանը՝ նպատակադրված պահպանելով շարադրանքի որոշակի ժողովրդական, «անմշակ» երանգներ։ Միաժամանակ նա նյութ է թողել նաև բարբառներով հետաքրքրվող անձանց համար՝ պատմվածքներում ու ակնարկներում օգտագործելով հարյուրավոր խոսվածքային բառեր, դարձվածքներ ու դիմելաձևեր։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Զգուշավոր բաս | Արամ Ալավերդյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են