«Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը գրգռում է ընթերցողի երեւակայությունը։ Այն մեզ թույլ է տալիս ապրել կյանքերով, որ մերը չեն։
Բրունոյի եւ Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մենք նորովի ենք ընկալում Հոլոքոսթը։ Այս վիպակի ավարտի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաեւ գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ՝ թարմ հայացքով ու տեսանկյունից նայել կյանքի իրողություններին։ Այս գիրքն արժե կարդալ, քննարկել ու պահել սրտում։
«Զոլավոր գիշերազգեստով տղան» (անգլ.՝ The Boy in the Striped Pyjamas), իռլանդացի գրող Ջոն Բոյնի վեպը։ Առաջին գիրքը լույս է տեսել 2006 թվականի հունվարի 5-ին։ Ջոն Բոյնն այս գիրքը նվիրել է Ջեյմի Լինչին։ Վեպը միանգամից առաջադրվել է երկու տասնյակ գրական մրցանակների, այդ թվում` «British Book Award»-ի։ Թարգմանվել է ավելի քան 50 լեզուներով։ Սա երկու անմեղ երեխաների պատմություն է, ովքեր առանձնացված էին փշալարերով։
«Այս ստեղծագործությունը գրգռում է ընթերցողի երևակայությունը։ Այն մեզ թույլ է տալիս ապրել կյանքերով, որ մերը չեն։ Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսինն է. դրա շնորհիվ մենք նորովի ենք ընկալում Հոլոքոսթը։ Այս վիպակի ավարտի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ՝ թարմ հայացքով ու տեսանկյունից նայել կյանքի իրողություններին։ Այս գիրքն արժե կարդալ, քննարկել ու պահել սրտում։»
Ջեքոբ Հոուփ
«Փոքրիկ, հրաշալի ստեղծագործություն պատմական իրադարձությունների մասին, որոնց անդրադառնալն այնքան էլ հեշտ գործ չէ։»
«Այս պատմությունը մանկության անմեղության և այն մասին է, թե ինչ դժվար է ընկերություն անել խառնակ ժամանակներում։»
Waterstone’s Books Quarterly
«Ընկերության ու պատերազմի սարսափների մասին յուրօրինակ հեքիաթ։»
«Հոլոքոսթն իր նկատմամբ հարգանք է պարտադրում, բացառում է քննադատական հայացքը, գերադասում է զուսպ լռությունը։ Մի բան հաստատ է` այս գիրքը կարդալուց հետո անհնար է հանգիստ քուն մտնել։»
Reviews
There are no reviews yet.