Իրանցի ժամանակակից արձակագիր Ֆարհադ Հասանզադեն տասնյակից ավելի մանկապատանեկան վեպերի և պատմվածքների ժողովածուների հեղինակ է: «Զիբա՛, կանչիր ինձ» վեպը իրանական արդի արձակի ամենաուշագրավ երևույթներից է: Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Հեղինակը հայերեն տպագրվում է առաջին անգամ:
Վեպի սկզբի էջերից մինչև վերջնամաս, ընթերցողը դեռատի աղջկա հետ ընկերացած «մասնակցում է» արտասովոր և անավարտ մի ճամփորդության, որ իր վիճակի փոփոխության համար նախատեսել էր հոգեբուժարանում գտնվող հայրիկը՝ փախուստի դիմելով: Համոզված, որ աղջկա մեկօրյա երջանկությունը իր համար ավելի քան նվիրական է՝ պարտադիր հայրական հոգածություն, ինչից համատեղ ապրելու տարիներին նա անմասն է մնացել՝ ընտանեկան խառնափնթոր պայմաններում:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Զիբա՛, կանչիր ինձ | Ֆարհադ Հասանզադե”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են