Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
6,900 ֏
| Հեղինակ | Պուբլիուս Վերգիլիուս Մարո |
|---|---|
| Հրատարակչություն | Զանգակ |
| Թարգմանություն, առաջաբան ու ծանոթագրություններ | Արամ Թոփչյան և Գոհար Մուրադյան |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2018 |
| Էջեր | 568+48 էջ ներդիր |
| Ֆորմատ | 165x210 մմ |
| ISBN | 978-9939-68-648-6 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | |
| Զանգվածը | 620 գ |
Գիրքն ընդգրկում է անտիկ գրականության գլուխգործոցներից մեկի՝ Հոմերոսի «Իլիական»-ի ու «Ոդիսական»-ի հետ «մեծ եռյակը» կազմող գրական երրորդ կոթողի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70-19) «Էնեական»-ի՝ լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Արկածալից դեպքերով, բանաստեղծական վառ և նկարեն պատկերներով ու մարդկային հարաբերություննների հուզիչ դրվագներով լի այս երկը, որ պատմում է Հռոմի հիմնադրման առասպելական նախապատմությունը՝ ընթերցվում է կլանված ուշադրությամբ: Այն հիացմունքի առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում և Վերածննդի շրջանում և թե՛ նոր ու նորագույն ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ՝ «Էնեական»-ը շարունակում է մեզ գերել ու առինքնել նաև այսօր:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.