Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի հերոսը բացառիկ անհատներից է՝ մեր կողքին ապրող հետախույզ Ջոն Հանիսյանը, որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում: «Թակարդ»-ի գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի գրվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:

Գրքի առաջաբանում բանաստեղծ Ներսես Աթաբեկյանը նշում է. «Թակարդ»-ը արկածային վեպ չէ, ոչ էլ քրեական կամ ռազմավավերագրական, թեև հիշյալների սիրահարները կարող են նաև այդ ընկալմամբ կարդալ, ու գոհությունը կատարյալ կլինի: Կարելի է նույնիսկ մեր ժամանակներում տարածված զուգահեռ պատմության գրականություն դիտել, ու դրա ընթերցողն էլ կունենա: Իսկ ես ուզում եմ հոգեբանական վեպ տեսնել եւ այդպես էլ մի շնչով կարդացել եմ: «Մի շնչով»-ը շեշտում եմ, որովհետև տեքստի հաղթահարման ջանքի բացակայությունը մասնակցության հնարավորություն է տալիս` թողնելով, որ ներսից բացես իրադարձությունները, հարաբերությունները, մարդկանց»:

 

Գիրքը Goodreads-ում

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Թակարդ | Աշոտ Աղաբաբյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...