Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
5,990 ֏
Հեղինակ | Ալբեր Կամյու |
---|---|
Թարգմանություն | Աննա Հակոբյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Նոբելյան մրցանակակիրներ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2018 |
Էջեր | 296 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-76-260-9 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 376 գ |
Վեպի սյուժեն ծավալվում է Ալժիրի Օրան քաղաքում, որտեղ առնետներից տարածվում է սարսափելի վարակը և փակում քաղաքացիներին ցավի ու տառապանքի սարդոստայնի մեջ: Իրադարձությունների մասին պատմում է բժիշկ Ռիեն՝ նկարագրելով դեպքերն առանց որևէ գեղարվեստական զարդարանքի: Սարսափելի հիվանդությունը ծանրանում է քաղաքի վրա. փակվում են քաղաքի դարպասները, կյանքը կանգ է առնում՝ շնչելով միայն վարակի ծանր օդը: Մարդիկ հասկանում էին, որ իրենք աստիճանաբար պետք է թմրեին, դանդաղորեն ճզմվեին ժանտախտի ծանրության տակ: Բայց այն ինչ որ կատարվում էր ժանտախտով վարակված քաղաքում, ավելի սարսափելի չէր այն իրականությունից, որում ապրում էր մարդկությունը. չէ որ համաշխարհային պատերազմի ժամանակ մահը, հիվանդությունները, ցավն ու տառապանքը սովորական երևույթներ էին դարձել: Ժանտախտն աճում էր, լայնանում, բացելով իր կարմիր երախը՝ կլանում էր հարյուրավոր զոհերի, այնպես, ինչպես համաշխարհային պատերազմն էր խլում հազարավոր կյանքեր.
«Իսկ ինչ է ժանտախտը, – հարցնում էր բժիշկ Ռիեի հիվանդներից մեկը, – դա հենց կյանքն է: Այդպիսին է կյանքը և վերջ»:
Գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: Վեպի բովանդակությունը ֆաշիզմի և նացիզմի դեմ եվրոպական դիմադրությունն է, և ժանտախտ ասելով՝ Քամյուն ի նկատի ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Reviews
There are no reviews yet.