3,300 ֏
Հեղինակ | Ժորժ Սիմենոն |
---|---|
Թարգմանություն | Ալինա Սանամյան |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2023 |
Էջեր | 176 |
Ֆորմատ | 145x200 մմ |
ISBN | 978-9939-969-41-1 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 200 գ |
«Իմ ընկեր Մեգրեն» ընթերցողին թույլ է տալիս հետևել Մեգրեի մտքի թռիչքին, սեփական տրամաբանությամբ ենթադրություններ անել, ստուգել դրանք վարպետի հետ։ Այս գիրքը տարբերվում է ժանրի այլ ստեղծագործություններից, քանի որ առաջին պլանում ոչ թե կատարված հանցագործությունն է, այլ մի հայտարարություն, որը հակասական հետևությունների տեղիք է տալիս և շեղում… Իսկ գուցե ճի՞շտ ուղղությամբ է շեղում…
Մեգրեին այցելում է Սքոթլանդ Յարդի տեսուչ պարոն Փայքը՝ ուսումնասիրելու ֆրանսիական ոստիկանության կոմիսարի աշխատանքի մեթոդները: Բայց այդ պահին Փարիզում հետաքրքիր անելիքներ չեն լինում, և Մեգրեն արձագանքում է Միջերկրական ծովի կղզիներից մեկում տեղի ունեցած սպանությանը՝ կապված խարդախության հետ. երիտասարդ հոլանդացի նկարչի կտավները ներկայացվում են որպես Վան Գոգի գործեր: Մեգրեն և Փայքը իրենց վարկածներն են առաջ քաշում: Ո՞վ ճիշտ կլինի:
Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում:
Reviews
There are no reviews yet.