Չարլզ Չապլին. կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։ Ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում։ Համարվում է ֆիլմարտադրության ամենակարևոր կերպարներից մեկը։ Նրա կարիերան տևել է ավելի քան 75 տարի՝ սկսած Վիկտորյան ժամանակաշրջանի մանկությունից մինչև իր մահից 1 տարի առաջ։

Այս գիրքը կինոլեգենդ եւ մշակութային ֆենոմեն, կինոյի բոլոր հնարավոր մրցանակ-ները նվաճած Չարլզ Չապլին ի նշանավոր ինքնակենսագրությունն է, որը, կենսագիր Դեյվիդ Ռոբինսոնի խոսքով, «աղքատությունից հարստություն ճանապարհին ամե-նադրամատիկ պատմությունն է, որ երբեւէ պատմվել է»։ Ինքնակենսագրությունը հակասությունների ու սկանդալների շղթա է, որ բացահայտում է Չարլզ Չապլին ի կինոկա-րիերայի ընթացքն ու անձնական կյանքի բուռն մանրամասները, քաղաքական հա-յացքները, արտաքսումն ԱՄՆ-ից։ Այս բեսթսելերի էջերում հայտնվելով՝ Դուք կկար-դաք նաեւ արժեքավոր հուշեր Չապլինի շրջապատի մաս կազմող կինոաշխարհի, թատրոնի, բալետի, քաղաքական ոլորտի այնպիսի տիտանների մասին, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Սոմերսեթ Մոեմը, Էյնշտեյնը, Աննա Պավլովան, Լիոն Ֆեյխտվան-գերը, Բեռնարդ Շոուն եւ ուրիշներ։ Բնագրից թարգմանությամբ եւ առանց կրճա-տումների հայերեն հրատարակվում է առաջին անգամ։

Չապլինի լոնդոնյան մանկությունը եղել է ծանր և աղքատ։ Հոր բացակայության և մոր ծանր ֆինանսական դրության պատճառով նրան, ինը տարեկանը չբոլորած, երկու անգամ ուղարկել են աշխատանքի։ Երբ 14 տարեկան է եղել, մայրը տեղափոխվել է հոգեբուժարան։ Չապլինը դերեր է ստանձնել վաղ տարիքից՝ հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատելով բեմում՝ որպես դերասան և կատակերգու։ 19 տարեկանում համագործակցել է հայտնի Ֆրեդ Կարնո ընկերության հետ, որի միջոցով մեկնել է Ամերիկա։ Չապլինը հետամուտ է եղել ֆիլմարտադրությանը և իր առաջին քայլերն արել է Քիստոուն Ստուդիայի «Կեցություն ստեղծելով» ֆիլմում (1914)։ Շուտով բարելավել է թափառաշրջիկի կերպարը և երկրպագուհիների մեծ բանակ հավաքել։ 1918 թվականին նրա ստեղծած թափառաշրջիկի կերպարն աշխարհում ամենահայտնի կերպարներից է եղել։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Իմ ինքնակենսագրությունը | Չարլզ Չապլին”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...