Խաղը ներառում է երեխայի կենցաղին ու կյանքի կարևոր իրադարձություններին վերաբերող քարտեր, շաբաթվա օրերով մագնիսե տախտակ, խրախուսական քարտեր և քարտեր, որոնք կարտահայտեն երեխայի տրամադրությունը:
Խաղը կօգնի երեխային կազմակերպել առօրյան, կազմել օրվա անելիքների հերթականությունը, կառավարել ժամանակը և հույզերը:
Խաղը զարգացնում է երեխայի ինքնակառավարման հմտությունները, վարքային ինքնակարգավորումը, ժամանակի կառավարման հմտությունները, հուզական ճանաչողությունը, ինքնագիտակցությունը, պատասխանատվության զգացումը, պարտաճանաչությունը, առաջադրանքներն ու իրադարձություններն ըստ առաջնահերթության և նշանակալիության դասակարգելու հմտությունները, գիտելիքները շաբաթվա օրերի և տոների մասին:
Reviews
There are no reviews yet.