«Ինչպես դարձա միլիարդատեր» գիրքը Ռոքֆելլերի ինքնակենսագրությունն է։ Այստեղ նա առաջին անգամ հանդես է գալիս որպես վերհուշ-հոդվածաշարի հեղինակ։ Պատմությունները գրված են Ռոքֆելլերի կոշտ, բայց զգուշավոր ոճով եւ լույս են սփռում նրա կենսագրության գործնական, ինչպես նաեւ ազատ ժամանակի փոքրիկ դրվագների վրա։ Գործարարը ներկայացնում է, թե ինչ փոխհարաբերություններ է ունեցել բիզնեսի ոլորտի ժամանակի հետաքրքիր մարդկանց հետ, հնարավորություն է տալիս ծանոթանալ հեղինակի բնավորությանը եւ այս կամ այն հարցի վերաբերյալ նրա կարծիքին։

1870 թվականին հիմնադրել է Standard Oil ընկերությունը և ղեկավարել է այն մինչև 1897 թվականը՝ մինչև պաշտոնապես թոշակառու դառնալը։ Standard Oil ընկերությունը հիմնադրվել է Օհայո նահանգում՝ որպես Ջոն Ռոքֆելլերի, նրա եղբոր՝ Վիլյամ Ռոքֆելլերի, Հենրի Ֆլագերի, Ջաբեզ Բոստվիկի, քիմիկոս Սեմյուել Էնդրյուսի և Ստեֆան Հարկնեսի համատեղ գործընկերություն։ Կերոսինի և բիզնեսի պահանջարկի մեծացմանը զուգընթաց աճում էր նաև Ռոքֆելլերի վարկանիշը և դարձավ իր ժամանակների աշխարհի ամենահարուստ մարդը, նրա ունեցվածքն իր մահվան պահին կազմում էր 1,4 միլիարդ դոլլար (անվանական արժեքով այդքան էր կազմում 1937 թվականին) կամ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 1,54 %-ը։ The New York Times-ի տվյալներով նրա հարստությունը գնահատվել է մոտավորապես 192 միլիարդ դոլլար 2006թ.-ի դրությամբ, իսկ 2018 թ.-ին այն կազմել է 389 միլիարդ դոլլար։

Ռոքֆելլերը ԱՄՆ-ի հայտնի բարերարներից մեկն է, Ռոքֆելլեր հիմնադրամի հիմնադիրը, բժշկական և կրթական հաստատություններին բարեգործական օգնություն տրամադրող։ Նա հիմնադրել է Չիկագոյի համալսարանը և Ռոքֆելլերի անվան ինստիտուտը։ Հիշատակվում է որպես աշխատասեր, նպատակասլաց և աստվածավախ քրիստոնյա, որի համար գործընկերները նրան կոչել են «Սարկավագ»։ Նա մշտապես ապրել է առողջ ապրելակերպով և բացառապես չի օգտագործել ալկոհոլ և չի ծխել։ Ունեցել է 4 աղջիկ և մեկ որդի, ով հոր մահից հետո շարունակել է կառավարել Ռոքֆելլեր հիմնադրամը։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ինչպես դարձա միլիարդատեր | Ջոն Ռոքֆելլեր”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...