Սերգեյ Արզումանյանի և Էլդա Գրինի սույն հիմնարար աշխատանքը առաջին բուհական դասագիրքն է և հարուստ նյութ է պարունակում ընդհանուր, սոցիալական և իրավաբանական հոգեբանությունից:
Դասագրքում հանգամանորեն քննարկվում են իրավաբանական հոգեբանության տեսամեթոդական հիմունքները, սոցախտաբանության, քրեադատավարության, դատական փորձաքննության, փաստաբանական, քրեակատարողական (պենիտենցիար) գործունեության հոգեբանական հիմնախնդիրները:
Դասագիրքը նախատեսված է ուսանողների, ասպիրանտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական և հոգեբանական ֆակուլտետների դասախոսների, ինչպես նաև իրավապաշտպան մարմինների աշխատողների համար:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Իրավաբանական հոգեբանություն | Զանգակ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են