Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Հեղինակ | Օրհան Փամուք |
|---|---|
| Թարգմանություն | Արփի Աթաբեկյան |
| Խմբագիր | Ներսես Աթաբեկյան |
| Առաջաբան | Վահրամ Դանիելյան |
| Հրատարակչություն | Անտարես |
| Մատենաշար | Նոբելյան մրցանակակիրներ |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2014 |
| Էջեր | 496 |
| Ֆորմատ | 148x210 մմ |
| ISBN | 978-9939-51-604-2 |
| Լեզու | Հայերեն |
| Զանգվածը | 562 գ |
Օրհան Փամուկի՝ 1998 թվականին տպագրված վեպը։ Գրքի համար 2006 թվականին Փամուկը ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ։ Գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրության ժամանակների մանրանկարիչների մասին, մեծացրեց Փամուկի միջազգային համբավն ու հասցրեց նրան Նոբելյան մրցանակի։ Փամուկի այս գործում կան Ջոյսի, Կաֆկայի, Մաննի, Նաբոկովի և Պրուստի, Ումբերտո Էկոյի, Խորխե Լուիս Բորխեսի ազդեցությունները։ Հետաքրքիր է, որ այդ ազդեցությունների ընդգծումը ոչ միայն չի ստվերում Փամուքյան բնագիրը, այլև տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Փամուքն ամենալավը գիտի այդ ազդեցությունների մասին և չի էլ փորձում թաքցնել դրանք։ Նա օգտագործում է համաշխարհային վեպի փորձառությունը, խաղարկում է դրանք՝ իր պատմելիք արևելյան նյութը արևմտյան վեպի ծանոթ ֆորմաներով համընթեռնելի դարձնելու համար։ Միջնադարյան մանրանկարիչների այս յուրահատուկ վեպ-վարքագրությունը նա վերնագրել է «Իմ անունը Կարմիր է», իսկ վեպի գլխավոր հերոսի անունը Քարա է (քարա թուրքերեն նշանակում է սև, ի դեպ վեպի անգլերեն թարգմանության մեջ կերպարի անունը հենց Black է)։ Այսինքն՝ Փամուքը վերնագրի ու գլխավոր կերպարի հակոտնյա գույների խաղարկումով հղում է կատարում Ստենդալի հայտնի «Կարմիրը և սևը» վեպին։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.