ՀՀ-ում նորից կապրի՞ առնվազն 3.5 միլիոն մարդ։ Բնակչության արտահոսքը՝ աշխատանքային, սոցիալական, կրթական այլ տիպի միգրացիան, որը հաճախ բնորոշվում է որպես արտագաղթ, անխուսափելի գործընթաց է։ Հանրապետության բնակչության բնական աճն էլ դանդաղում է տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմի պատճառով։ Լուծումը ներգաղթն է, լավագույն տարբերակը՝ հայրենադարձությունը։ Հնարավո՞ր է հայերի զանգվածային վերադարձ Հայաստան, ինչպես դա մի քանի անգամ եղավ 20-րդ դարում։

Սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյաններն ուսումնասիրել են վերջին տասնամյակների մի բարդագույն խնդիր և փորձել պատասխանել մի կարևոր հարցի՝ հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկի՝ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) և դրա արվարձանների ամերիկահայերը մշտական բնակության համար կգա՞ն Հայաստան ու ի՞նչ պայմաններով։

Արվել է համապարփակ սոցիոլոգիտական հետազոտություն, գիտնականները զրուցել են հենց լոսանջելեսահայերի հետ, հարցումները շարունակել տարբեր երկրներից Հայաստան ներգաղթածների շրջանում, քննության առել հայրենադարձության բոլոր շերտերը՝ օրենսդրականից մինչև կառավարչական, և ներկայացրել իրենց եզրահանգումն ու գործնական առաջարկները։

Գիրքը տպագրության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Լոսից եկող կա՞ | Նարե Գալստյան, Միհրան Գալստյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...