Մուրացան այսպես է բնութագրում իր վիպակը. «Ես գործելու մի ծրագիր եմ առաջարկում մեր երիտասարդներին ու երիտասարդուհիներին, որոնք պարծենում են դեպի հայրենիքն ունեցած սիրո ջերմությամբ»։ Մուրացանը իր հերոսների՝ Աննայի և Գարեգինի միջոցով ցույց է տալիս, որ հայ հասարակության առաջնահերթ խնդիրը կրթության ու լուսավորության խնդիրն է։ Անտեսելով միմյանց հանդեպ զգացմունքները՝ Մուրացանի հերոսները անձնվիրաբար նվիրվում են ազգային կրթության խնդիրներին։ Որքան էլ ողբերգական կարող ենք համարել Աննայի կերպարը, այնուամենայնիվ Մուրացանը ցույց է տալիս, թե ինչպես գավառական մի գյուղում կյանքը առաջադիմում է քույր Աննայի ներդրած ուսումնական ջանքերի շնորհիվ։

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...