«Խենթը» վեպի գլխավոր հերոսը Վարդանն է, ով ստանձնում է օգնություն խնդրող նամակը հասցնել ռուսական բանակի հրամանատար Տեր-Ղուկասովին: Սալմանը, քայլում է գյուղից գյուղ, փորձում է դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Պայքարի ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում:
Հետո նկարագրվում են մի քանի տարի դրանից առաջ կատարված դեպքերը: Ալաշկերտում խաղաղություն է տիրում, չնայած, որ մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում են հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը, լինելով հայ, կեղեքում է յուրայիններին:

Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացավ նաև «Խենթը» վեպը, որը նա գրեց 1881 թվականին: Գլխավոր հերոսը Վարդանն է, ում նախատիպը հանդիսացել է ռուսական բանակի գնդապետ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյանը:

Րաֆֆու «Խենթը» և «Խաչագողի հիշատակարանը» հանրահայտ վեպերի այս միացյալ հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել են համապատասխանաբար՝ Խ. Սամվելյանը, և Խ. Սամվելյանն ու Գ. Գասպարյանը):

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Խենթը, Խաչագողի հիշատակարանը | Րաֆֆի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են