3,990 ֏
Առկա չէ
Հեղինակ | Գուրգեն Մահարի |
---|---|
Աշխատասիրություն և վերջաբան | Գրիգոր Աճեմյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Արգելված գրքեր |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 216 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-76-827-4 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 420 գ |
Գրքերը նույնպես ունեն իրենց ճակատագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպերգի ճակատագիրը բնորոշ էր համայնավար երկդիմի գաղափարախոսության և սոցիալիստական ռեալիզմի կաղապարներին պահպանվող խորհրդային գրահրատարակչության համար: Մի կողմից կուսակցական համագումարների բարձր ամբիոններից քննադատվում էր Ստալինի պաշտամունքը և բացահայտվում էին զանգվածային բռնադատությունները, իսկ մյուսից՝ սահմանափակվում այդ հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը: Դա էր պատճառը, որ 1965 թվին գրված վիպերգը լույս տեսավ միայն քառորդ դար անց՝ գորբաչովյան վերակառուցման տարիներին, և կարճ ժամանակից դարձավ ընթերցողների սեղանի գրքերից մեկը:
«Ծաղկած փշալարեր»-ը Գուրգեն Մահարու ինքնակենսագրական վիպակներից է։ Առաջին անգամ տպագրվել է 1971-72 թվականներին Բեյրութում Ա. Ծառուկյանի «Նաիրի» շաբաթաթերթում։
Վիպակի բնաբանն է՝ «Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սև էր»:
Գուրգեն Մահարու բազմաթիվ ստեղծագործություններ ինքնակենսագրական բնույթի են։ Նրա «Մանկություն» (1928), «Պատանեկություն» (1929-1930), «Երիտասարդության սեմին» (գրվել է 1952-1955 թվականներին՝ երկրորդ աքսորի տարիներին) եռագրությունն արտացոլում է հեղինակի կյանքը մինչ 1920 թվականը։ «Երիտասարդություն» վեպը պիտի արտացոլեր 1920-1936 թվականների իրադարձությունների շղթան։ Վեպը գրվել է 1968 թվականին, սակայն մնացել է կիսատ։ «Ծաղկած փշալարեր» վիպակը կոչված էր շարունակելու հեղինակի կենսապատումը սկսած 1936 թվականից և հասցներ մինչև 1947 թվականը՝ ընդգրկելով գրողի առաջին աքսորի տարիները։
Իր կյանքի այս հնգապատումի գրված էջերով Գուրգեն Մահարին վերակենդանացնում է հանրային, ազգային, քաղաքական, մշակութային իրադարձությունների բարդ պայմաններում մարդկային սերունդներին վիճակված մի ամբողջ ժամանակաշրջանի որքան անձնական, նույնքան էլ անանձնական կյանքի հավաստի պատմությունը։ Անմռունչ, ինքնակեղեքման գնով վերականգնված մի այդպիսի անխարդախ վավերագիր է «Ծաղկած փշալարեր» վիպակը:
Reviews
There are no reviews yet.