Վիպակն առաջին անգամ տպագրվել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրում 1926 թվականին: Ռենը գրական ասպարեզ իջավ անցյալ դարի 10-ական թվականներին` իբրև այն նոր հոսանքի ներկայացուցիչ, որի անդամները վերանայում էին ավանդական հոգևոր արժեքները ոչ թե ժխտողականության դիրքերից, այլ թարմ հնչեղություն և անծանոթ երանգներ հաղորդելու մտայնությամբ: Դրանք այն գրողներն էին, որոնք ձգտում էին արտացոլել հանրային կյանքը` հոգեբանական խորը շեշտադրումներով ու զգացական լեզվի կիրառմամբ, հեղափոխել արվեստը հանուն արվեստի, այլ ոչ թե հեղափոխման:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ծերացած Աստվածն ու Սատանան | Ռեն”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են