Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Հեղինակ | Աբդելիլա Համդուշի |
|---|---|
| Թարգմանություն | Լիլիթ Քալաշյան |
| Խմբագիր | Գոհար Քալաշյան |
| Հրատարակչություն | Անտարես |
| Մատենաշար | Օտար գիր |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2022 |
| Էջեր | 240 |
| Ֆորմատ | 125x200 մմ |
| ISBN | 978-9939-76-912-7 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | |
| Զանգվածը | 204 գ |
Ահասարսուռ սպանությունների շարքը ցնցում է Կասաբլանկան: Ամերիկյան սերիական մարդասպաններով ոգեշնչված հանցագործը մեկ քայլ առաջ է ոստիկաններից և հմտորեն վերացնում է բոլոր հանցանշանները: Քաղաքում վախն է սփռվում, բոլորը խոսում են ազատության մեջ գտնվող սերիական մարդասպանի մասին, որը դաժանաբար խեղում և անդամահատում է զոհերի մարմինները: Խուզարկու Հանաշը մեծ արագությամբ, վեցերորդ զգայարանը գործի դնելով է բացահայտում բոլոր սպանություններն ու որսում մեղավորներին, բայց այս անգամ նա հայտնվել է փակուղում: Խուզարկուն համոզված է, որ մարդասպանը մի օր կսխալվի, և ինքը, «մուկ ու կատու» խաղալով, ի վերջո պատին կսեղմի սառնասիրտ հանցագործին: Բայց մարդասպանը ասես ծաղրում է հռչակավոր խուզարկուին, և թվում է՝ Հանաշն այդպես էլ չի գտնելու բաղձալի հանցանշանը:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.