Բառարանը ամփոփ կերպով ներկայացնում է արդի գրական հայերենին բնորոշ կետադրական երևույթները, դրանց հետ առնչվող նշանները և քերականական իրողությունները՝ հակիրճ սահմանումներով և օրինակներով:
Ըստ կետադրական երևույթների և նշանների խմբավորված են դպրոցական ծրագրի սահմաններում գործող բոլոր կանոնները՝ իրենց ենթակետերով և բացառություններով:
Հատուկ ուշադրության են արժանացված կանոնների խաչաձևման դեպքերը, տարբերակային լուծումները (զուգաձևությունները):
Գիրքը կարող է օգտակար լինել մանկավարժներին, ուսանողներին, աշակերտներին, դիմորդներին, լրագրողներին և հայոց լեզուն գործնականում կիրառող այլ մասնագետների, հայոց լեզվով հետաքրքրվող լայն զանգվածներին:
Reviews
There are no reviews yet.