«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: Ամենաճանաչված համաշխարհային բրենդներից մեկի հիմնադիր Ֆիլ Նայթն այժմ աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Իսկ այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է:

Ֆիլ Նայթի անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն նա կարողացավ այդ ամենը պատվով հաղթահարել: Նա մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Այս գրքում Նայթը բացահայտում է իր ընկերության պատմությունը, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարարական մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.