Վեպի հերոսները բազմաթիվ են և ներկայացնում են տարբեր ոլորտներ։ Տարբեր հերոսների բնավորությունների, աշխատանքային գործունեության, ապրելու և կյանքին վերաբերվելու փիլիսոփայությունների համադրմամբ հեղինակին հաջողվում է ներկայացնել 1980-ական թվականների երևանյան և շրջանային խորհրդային կյանքը՝ սրանց զուգահեռ ներկայացնելով նաև տարբեր գաղթօջախներում բնակվող հայերի առօրյան, առկա հիմնախնդիրներն ու կյանքի դժվարությունները, հայրենիքից հեռու գտնվելու պատճառներն ու հետևանքները սերունդների վրա։ Սերունդների և ծնողների բախման միջոցով հեղինակը ցույց է տալիս հայապահպանության հիմնահարցը գաղթօջախներում։ Մի դեպքում ծնողներն են հեռանում հայկական արմատներից ու իրականությունից (Սիրակ Վահանյան), փոխարենը երեխաներն են ձգտում հայրենիք (Սիրակ վահանյանի երեխաներ), մեկ այլ դեպքում՝ հակառակը։
Վեպում զուգահեռ նկարագրվում են երկու տարբեր ժամանակաշրջաններ. հիմնական գործողությունները կատարվում են 1980-ականներին, սակայն, վեպի միջանկյալ գլուխներում մեջբերվում են Մուստաֆա Նեդիմի «Հայ եղեռնը. իմ վկայությունները» գրքից հատվածներ։ Սրանով հեղինակին հաջողվում է 1980-ականներին սփյուռքահայերի առջև ծառացած հիմնախնդիրները կապել հիմնական պատճառի՝ հայերի ցեղասպանության և դրա հետևանքների հետ։ Մեկ ընտանիքի՝ Վահանյանների և նրանց հետ կապված ազգականների կյանքով հեղինակը ցույց է տալիս ողջ հայ ազգին բնորոշ մեկ հիմնահարց, այն է՝ բարեկամների, ազգականների սփռված լինելն աշխարհով մեկ և գաղթօջախներում առկա հայապահպանության հիմնահարցը։ Գլոբալ առումով, մեկ ընտանիքի ներկայացմամբ ցուցադրվում է հայ ազգի ամբողջական կերպարը. եղեռն, գաղթ, սփյուռք, հայապահպանություն, տարբեր երկրներում ապրող հայերի կողմից նյութական և հոգեկան արժեհամակարգերի տարբեր ընկալումներ և այլն։

Վեպը հրատարակվել է 1986 թվականին։ Գրական մամուլում տպագրվել է «Դատակ աթոռներ ծննդյան տոնին» վերնագրով։ Վեպում կան պետրոսյանական բազմաթիվ մտքեր և աֆորիզմներ

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Կրակե շապիկ | Վարդգես Պետրոսյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են