Ժամանակին Հովիկ Վարդումյանը հաջողեցրել է գրանցել մեր ազգային կենսագրության, Արցախյան գոյամարտի բոլոր կարևոր դրվագները, ու հիմա այդ գրառումները դարձել են վեպի սյուժեի հիմք: Վեպն իմաստավորում, արձանագրում ու պատմության համար պահում է մեր անցյալի մի հատվածի փաստավավերագրական նկարագիրը: Վեպի նյութը «Սուր ու խաչ» անունը կրող մարտական ջոկատի կենսագրության մի հատվածն է, որն առնչվում է ոչ միայն Արցախյան գոյամարտի, այլև լավի ու վատի, բարու ու չարի հակամարտության դաշտին:
Վեպում միահյուսված են գեղարվեստական պատումը, միստիկան և վավերագրությունը: Առեղծվածային Մանուկի ծնունդի շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանը զուգահեռ հեղինակը կերտել է Արցախյան հերոսամարտի պատմությունը: Գիրքը տպագրվում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հովանավորությամբ:
Reviews
There are no reviews yet.