Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Հեղինակ | Սամվել Սևադա |
|---|---|
| Հրատարակչություն | Անտարես |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2019 |
| Էջեր | 256 |
| Ֆորմատ | 145x210 մմ |
| ISBN | 978-9939-76-391-0 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | |
| Զանգվածը | 653 գ |
Նատյուրմորտս, որ երեկ եմ նկարել, նվիրում եմ Արվեստի ծառաներին, որոնք լուռ տանում են իրենց խաչը, հանուն մարդկության հոգևոր վերելքի, ժամանակ առ ժամանակ արժանանալով և հիացմունքի, և սիրո, և անտարբերության, և պարսավանքի, և արհամարանքի:
Հիմա, երբ համաշխարհային ճգնաժամը փակել է համարյա բոլոր դռները, ամենաշատ ու ամենավատ վիճակում կրկին հայտնվել են Ապոլոնի քուրմերը, Արվեստի ծառաները:
Արդեն տևական ժամանակ է` փակված են թատրոնները, կինոստուդիաները, համերգասրահները:
Գրականությունն ու կերպարվեստը համարվում են ավելորդ ճոխություն:
Նկարիչները, երաժիշտները, դերասանները լուռ տանում են իրենց բաժին խաչը:
Իմ բոլոր ընկերներին, Հայաստանում և Սփյուռքում, որոնք իրենց կյանքը նվիրել են կերպարվեստին, գրականությանը, թատրոնին ու երաժշությանը` մաղթում եմ քաջառողջություն, համբերություն:
Դիմացեք սիրելիներս: Նեղությունը բոլորի համար է:
Մի’ կորցրեք հոգու արիությունը: եղած հնարավոր բոլոր միջոցներով փորձեք դիմանալ ու դիմագրավել արհավիրքին:
Աստված մեծ է:
Կրկին հիշենք Աշուղի անմահ խոսքերը, “Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան…” :
Սամվել Սևադա
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.