«Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» քառահատոր գրքի երկրորդ հատորում ներկայացվում է արդեն Հայկ Նահապետից հետո՝ նրա ավագ որդի Արամանյակի ժամանակներից մինչև Ք.ա. I դարի վերջը՝ մոտ 2300 տարի ձգվող պատմությունը: Առաջին երկու հատորներն ի ցույց են դնում, որ Հին Կտակարանում կան հենց Հայաստանի հետ կապված շատ մեծ եւ խորհրդավոր հրաշալիքներ, որ Նախախնամության կամոք գաղտնազերծվելով՝ սկսում են ի հայտ գալ մեր ժամանակներում: Հնագիտությունն ու պատմությունն էլ դառնում են միջոց, որպեսզի մինչ այժմ անհայտ այդ տեղեկությունների վրայից վերցվի դրանք ծածկող քողը:

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...