Սույն գրքի անգլերեն տարբերակը հրատարակվել է 2015 թ.: Հատորը անգլերենի հայերեն տարբերակն է, որտեղ առկա են որոշ փոփոխություններ տեքստի և քարտեզների մեջ: Այստեղ ներկայացված են Հայոց պատմության փաստերը վկայող և ցուցադրող համաշխարհային կարևորություն ունեցող բազմաթիվ քարտեզներ: Սրանք տալիս են Հայաստանի պատմական վերուվարների քարտեզագրական գրանցումները և վկայությունները, որոնք իրական փաստաթղթեր են՝ պատրաստված ժամանակի լավագույն մասնագետների ձեռքով: Հրատարակությունը հնարավորություն է տալիս պատմությունով և աշխարհագրությունով հետաքրքրվողներին նաև օտարների քարտեզների մեջ տեսնելու պատմական կարևորություն ունեցող որոշ դեպքեր և պայմաններ, որոնցով անցել է հայ ժողովուրդը: Նկատելի է, որ նույնիսկ անկախ պետականություն չունեցած ժամանակ բոլոր քարտեզներում ներկա Թուրքիայի և Կովկասի հարավային շրջանում կարելի է տեսնել Հայաստան արձանագրությունը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հայոց պատմությունը քարտեզների միջոցով: Ակնարկ | Ռուբեն Գալչյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են