Ժողովածուն կազմելիս հեղինակն օգտվել է Հայաստանում և Սփյուռքում 19-21-րդ դարերում հրատարակված տարաբնույթ գրականությունից: Նյութերի պատկառելի մասն ընտրվել է բանագիտական և ազգագրական ժողովածուներից, մի մասը՝ բարբառագիտական ուսումնասիրությունների նմուշների բաժիններից, մյուս մասը՝ առանձին տեղավայրերին նվիրված և այլ գրքերից, ինչպես նաև՝ որոշ անձնական հավաքածուներից:

Ժողովածուում ընդգրկվել են առակի հետևյալ տեսակները՝

ա/ դասական՝ այլաբանական առակներ, որոնց հերոսները մեծ մասամբ կենդանիներ են;

բ/ առակատիպ ժողովրդական զրույցներ;

գ/ հեքիաթատիպ առակներ;

դ/ երգիծական առակ-զվարճապատումներ;

ե/ երկխոսական առակ-առածներ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հայ ժողովրդական առակներ | Էդիթ Պրինտ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են