Ագաթա Քրիստիի «Հանդիպում մահվան հետ» դետեկտիվ վեպը տպագրվել է 1938թ. Մեծ Բրիտանիայում, ապա նույն թվականին՝ ԱՄՆ-ում։

Իրադարձությունների կիզակետում Բոյնթոնների ընտանիքն է, որը ճանապարհորդության է մեկնում Երուսաղեմ։ Ընտանիքի գլուխը՝ արդեն բավականին ծեր և վատառողջ միսիս Բոյնթոնը, վերահսկում է իր հարազատների յուրաքանչյուր քայլը և ֆինանսական կախվածության մեջ պահում նրանց։ Բոլորը տենչում են նրա մահը, բայց ի վերջո ո՞ւմ զոհն է դառնում ծեր բռնակալուհին։

Դժվարին առեղծվածը այս անգամ ևս հանձն է առնում բացահայտել բելգիացի հանրահայտ խուզարկու Էրքյուլ Պուարոն, որը հանգամանքների բերումով նույնպես հայտնվում է Երուսաղեմում։ Նա, անկախ իր կամքից, սպանության նախօրեին վկա է դառնում մի խոսակցության պատառիկի, որի շուրջ էլ կառուցում է հետաքննությունը։

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հանդիպում մահվան հետ | Ագաթա Քրիստի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...