Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
5,990 ֏
| Հեղինակ | Ջոն Ֆաուլզ |
|---|---|
| Թարգմանություն | Զավեն Բոյաջյան |
| Հրատարակչություն | Անտարես |
| Մատենաշար | Դետեկտիվ և ընկ |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2023 |
| Էջեր | 356 |
| Ֆորմատ | 130x200 |
| ISBN | 978-9939-98-063-8 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | 20-րդ դարի կարևոր գրքերը, Բեսթսելլեր |
| Զանգվածը | 430 գ |
Եվրոպական գրականության հռչակավոր նմուշների մեկը՝ «Հավաքորդը», Ջոն Ֆաուլզի առաջին հրատարակված վեպն է, որը մեծ համբավ բերեց նրան՝ համեստ դասավանդողից վերածելով լուրջ գրողի: Ձևով սա կամերային հոգեբանական թրիլեր է (թիթեռների հավաքորդ մոլագարն առևանգում է իր հավանած աղջկան՝ ապագա նկարչուհու, և փակի տակ պահում նրան՝ ասես դարձնելով իր հավաքածուի ամենակարևոր նմուշը), բայց հեղինակը սյուժետային այս հենքի վրա հմուտ ճարտարապետի պես բազմաշերտ կառույց է բարձրացրել: Հերոսների սուր անտագոնիզմը մի շարք պլաններ ունի՝ սոցիալական (դասային անհավասարություն), հոգեբանական, գրական ու մշակութաբանական (զուգորդում Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի հետ, դատողություններ արվեստի, մասնավորապես կերպարվեստի մասին) և ընդգրկուն փիլիսոփայական ասպեկտներ: Ի լրումն՝ գիրքը գրված է մերթ մի, մերթ էլ մյուս կերպարի անունից, որոնք լիովին տարբեր մարդիկ են իրենց աշխարհընկալմամբ ու պատկերացումներով:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.