Հայերենի այբուբենը ներկայացվում է հետաքրքրաշարժ հավելվածով, որն ունի ուսուցողական հնարավորություններ: Այն հասցեագրված է ինչպես նախադպրոցական տարիքի, այնպես էլ կրտսեր դպրոցի երեխաների համար: Այբուբենի մատուցման այս տարբերակը կարող է ծառայել որպես ուսումնաօժանդակ նյութ գրաճանաչության ուսուցման փուլում:

​Հավելվածը նպատակ ունի երեխային ներկայացնելու հայերենի հնչյունների և տառերի աշխարհը՝ միաժամանակ նպաստելով նրա բառապաշարի հարստացմանը, տրամաբանական կարողությունների զարգացմանը, ճանաչողական գիտելիքների ձեռքբերմանն ու գեղագիտական դաստիարակությանը:

Հավելվածում ընդգրկված են՝
• հանելուկներ
• հայ հայտնի մանկագիրների բանաստեղծություններ
• մանկական երգեր
• տառերի գրության ուսուցման ձևեր
• բառակազմական խաղ

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հավելված. Ինտերակտվի այբբենարան. CD”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են