Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց սրտառուչ ընկերությունը հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքում է: «Հեռացողների և մնացողների պատմությունը» այս շարքի երրորդ գիրքն է «Նոր ազգանվան պատմությունից» հետո:

Գրքում երկու ընկերուհիների կյանքն է հասուն տարիքում: Նրանց արդեն միավորում են տարիների ընկերությունն ու անցյալը: Այս հատորը մասնագիտական աճի, փողոցային ակցիաների ու հեղափոխական իրադարձությունների մասին է: Էլենան ավարտում է էլիտար քոլեջ, ամուսնանում, երեխաներ ունենում: Հետո բաժանվում է հանուն առաջին սիրո, գիրք է գրում:

Լիլան աշխատում է երշիկի գործարանում. ձանձրալի, տանջալից աշխատանքին զուգահեռ ստիպված է հանդուրժել վատ վերաբերմունք, ծեծ ու նույնիսկ սեռական բռնություն: Այնուամենայնիվ, կարողանում է դուրս գալ այս վիճակից: Նա եւ Էնցոն, որի հետ ապրում է առանց ինտիմ ու զգացմունքային հարաբերությունների, հիմնում են համակարգչային ընկերություն:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հեռացողների և մնացողների պատմությունը | Էլենա Ֆերանտե”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...