Կան ստեղծագործություններ, որոնք մեր մանկության անբաժան ուղեկիցն են: Այդպիսիներից է նաև Ալեքսանդր Պուշկինի «Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին» ստեղծագործությունը, որն առավելապես հայտնի է «Ոսկե ձկնիկը» անվամբ: Ինչ խոսք, այն մեծ նշանակություն ունի երեխաների բարոյահոգեբանական դաստիարակության գործում: Մեծանուն գրողի այս ստեղծագործությունը ներկայացվում է ինչպես նոր թարգմանությամբ, այնպես էլ նոր ու յուրօրինակ պատկերազարդմամբ:

Հեքիաթ ձկնիկի և ձկնորսի մասին (ռուս.՝ «Сказка о рыбаке и рыбке»)՝ հեքիաթ, որը գրել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը 1883 թվականի հոկտեմբերի 2 (14)-ին։ Առաջին անգամ տպագրվել է 1835 թվականին «Գրադարան ընթերցանության համար» ամսագրում։ Ձեռագրի վրա կա «18 սերբական երգ» նշումը։ Այդ նշանը ցույց է տալիս, որ Պուշկինը պատրաստվում էր այն ներառել «Արևմտյան սլավոնացինների երգերը» ժողովածուի մեջ։ Այս հավաքածուն միմյանց է մոտեցնում հեքիաթի և բանաստեղծության չափսերը։

«Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին» գրքի սյուժեն

Ծերուկը և իր կինը բնակվում էին ծովի ափին։ Ծերուկը օրվա ապրուստը հոգում է ձուկ բռնելով, և մի անգամ ծերուկի ցանցն ընկնում է մի ոսկե ձկնիկ, որը կարողանում էր խոսել մարդկային լեզվով։ Ձկնիկը խնդրում է բաց թողնել իրեն, ծերուկը բաց է թողում նրան առանց որևէ բան ուզելու։ Վերադառնալով տուն` նա պատմում է եղածը կնոջը։ Կինը նախատում է ամուսնուն և ստիպում վերադառնալ ծով, կանչել ձկանը և թեկուզ մի տաշտակ ուզել։ Նա վերադառնում է ծով և կանչում ձկանը, իսկ ձուկն իր հերթին ասում է, որ կկատարի ծերունու խնդրանքը` ասելով. «Մի՛ տխրիր, հանգիստ գնա տուն»։ Նա վերադառնում է և կնոջ ձեռքին մի նոր տաշտակ տեսնում։ Սակայն պառավի ախորժակը միայն աճում էր…

Կերպարներ

  • Ոսկե ձկնիկ
  • Ձկնորս
  • Պառավ

Սյուժեի աղբյուրներ

Ըստ լայն տարածված տարբերակի` հեքիաթի սյուժեն հիմնված է Գրիմ եղբայրների «Ձկնորսի և նրա կնոջ մասին» հեքիաթի վրա, որի հետ ընդհանուր սյուժետային գիծ ունի, ինչպես նաև, ընդհանրություններ ունի ռուսական ժողովրդական «Ժլատ պառավը» հեքիաթի հետ (որտեղ ոսկե ձկնիկի փոխարեն կախարդական ծառն է)։ Գրիմ եղբայրնների հեքիաթի վերջում պառավն ուզում է դառնալ Հռոմի պապ։

Թատերաերաժշտական բեմադրություններ և էկրանավորում

  • 1937 թվականին «Մոսֆիլմ» ստուդիայում նկարահանվել է գունավոր տիկնիկային մուլտֆիլմ «Հեքիաթ ձկնորսի և ձկնիկի մասին»։ Սցենարի հեղինակը և բեմադրիչը Ալեքսանդր Պտուշկոն է։
  • 1950 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում Միխայիլ Վոլպինի սցենարով թողարկվում է «Հեքիաթ ձկնորսի և ձկնիկի մասին» մուլտիպլիկացիոն
  • ֆիլմը։ Բեմադրող ռեժիսորը Միխայիլ Ցեխանովսկին էր, կոմպոզիտորը` Յուրի Լեվիտինը։
  • 1997 թվականին Սանկտ Պետերբուրգի դրամատիկական թատրոնում բեմադրվում է երաժշտական ներկայացում` ըստ հեքիաթի մոտիվների։
  • 2002 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան թողարկում է «Ձկնորսի և ձկան մասին» մուլտիպլիկացիոն ֆիլմը։

Վիքիպեդիա

 

1 review for Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին | Ալեքսանդր Պուշկին

  1. Նարե

    Շատ լավ հեքիաթ է։

Add a review

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...