5,990 ֏
Առկա չէ
Հեղինակ | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին |
---|---|
Թարգմանություն | Նունե Թորոսյան |
Հրատարակչություն | Անտարես |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2014 |
Էջեր | 352 |
Ֆորմատ | 148x210 մմ |
ISBN | 978-9939-51-716-2 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | Ինչի՞ց սկսել |
Զանգվածը | 409 գ |
Անգլիացի հանրահայտ գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինի «Հոբիթը» վեպն իրավամբ համարվում է 20-րդ դարի մանկապատանեկան գրականության դասական արժեքներից մեկը: Վեպի հերոսների անհավանական արկածները մշտապես լարված հետաքրքրության մեջ են պահում ընթերցողին, միևնույն ժամանակ մղում խորհրդածելու շատ ու շատ կարևոր երևույթների և արժեքների մասին:
Գրքում պատմվում է հոբիթ Բիլբո Բեգինսի արկածների մասին, որոնց մեջ նրան ներքաշում են Գենդալֆ կախարդը և 13 թզուկները։ Նրանց ճանապարհորդության նպատակն էր հասնել Միայնակ լեռանը և հետ վերցնել այն գանձերը, որոնք թզուկներից խլել էր Սմոգ անունով վիշապը։
կզբում հեղինակն այս գիրքը գրել էր իր երեխաների համար։ Անավարտ ձեռագիրը կարդում են Թոլքինի ընկերները և, ի վերջո, այն ընկնում է «Allen & Unwin»-ի խմբագրի ձեռքը և նա խնդրում է հեղինակին ավարտել այն և նկարազարդել։
«Հոբիթ»-ը առաջին անգամ լույս տեսավ 1937 թվականի սեպտեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայում։ Սա առաջին գործն է, որտեղ պատմվում է Միջերկրի մասին։ Հետագայում, մոտ քսան տարի շարունակ Թոլքինն իր ստեղծագործություններում օգտագործեց այն։ Այն դրական արձագանք է ստանում քննադատների կողմից և մեծ հաջողություն է բերում խմբագրությանը, որը և խնդրում է Թոլքինին շարունակել վեպը։ Թոլքինը գրում է շարունակությունը՝ Մատանիների տիրակալը, որը առավել լուրջ և մռայլ ստեղծագործություն էր, քան «Հոբիթ»-ը։ Համաձայնեցման համար հեղինակը փոփոխություններ է մտցնում «Հոբիթ»-ի տեքստի մեջ, որոնք վերաբերվում է Գոլլումի կերպարին։
«Հոբիթ»-ը տարածվեց և շատ սիրվեց ընթերցողների կողմից։ Գրքի հիման վրա ստեղծվեցին ֆիլմեր, մուլտֆիլմեր, սեղանի և համակարգչային խաղեր և այլն։ Էկրանավորումը, որը բաղկացած է երեք մասից, նկարահանեց Փիթեր Ջեքսոնը։
Reviews
There are no reviews yet.