Գրքում զետեղված են ֆրանսիացի մեծ բանաստեղծ Ժերար դը Ներվալի «Հոկտեմբերյան գիշերներ» և «Զբոսանքներ և հիշողություններ» երկերը: «Հոկտեմբերյան գիշերներ» արձակ պատումների շարքը, որ առաջին անգամ լույս է տեսել 1852 թվականին, յուրօրինակ մի խորհրդածություն է ներքին եզերքի որոնման, բանաստեղծական սխրանքիև հասարակականպահանջարկի բազմաբարդ փոխհարաբերությունների մասին: Իրեն հատուկ նուրբ հեգնանքով փորձելով հետևել ռեալիզմի՝ «ճշմարտության դպրոցի» ջատագովներին՝ Ժերարդը Ներվալն ամեն անգամ ստիպված է արձանագրել իր պարտությունը՝ պարբերաբար հայտնվելով ներաշխարհի կախարդված պարտեզներում: Մինչ ընթերցողի առջև էջ առ էջ ամբողջանում է քաղաքային բարքերի ու զվարճալիքների նկարագրությունը՝ իրական, գունեղ մանրամասնություններով, ժամանակ առ ժամանակ հայտնվում է «Աստվածային կատակերգության» հետագիծը՝ հիշեցնելու, որ բանաստեղծի իրապատում դեգերումները նաև ներքին ուղևորություն են իրական և մտացածին քաղաքի խառնարաններով: «Զբոսանքներ և հիշողություններում», որ Ներվալի վերջին երկերից է, շարունակվում է ներքին եզերքի համառող որոնումը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հոկտեմբերյան գիշերներ, Զբոսանքներ և հիշողություններ | Ժերար դը Ներվալ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են