+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Հեղինակ | Օլգա Գուլազյան |
|---|---|
| Հրատարակչություն | Մագաղաթ |
| Կազմ | Փափուկ |
| Տարեթիվ | 2018 |
| Էջեր | 264 |
| Տարիքային խումբ | 14+ |
| Ֆորմատ | 130x205 մմ |
| ISBN | 978-9939-9165-9-0 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | |
| Զանգվածը | 320 գ |
Օլգա Գուլազյանը այս անչափ կարևոր թատերական հուշերում ներկայացնում է թատրոնում անցած իր ճանապարհը` ներկայացնելով ինչպես իր գործընկերների դիմանկարները, այնպես էլ այդ տարիների Թբիլիսին, Բաքուն, Կ. Պոլիսը, Նոր Նախիջևանը, Երևանը, Գանձակը, Շուշին, Իգդիրը և այլն:
Դարասկզբին, ռուսական առաջին հեղափոխությանը նախորդող տարիներին, բազմաթիվ թատերախմբեր են կազմակերպվել բանվորական ու արհեստավորական շրջաններում։ Օլգայի ավագ եղբայրը, ով տպարանի բանվոր է եղել, մասնակցում է նման մի թատերախմբի գործերին։ Ու մի անգամ էլ փորձերը տեղի են ունենում Գուլազյանների տանը. դա «Էլի մեկ զոհ» պիեսն է լինում՝ Նատոյի և Վանոյի տեսարանը։ Տասնհինգամյա Օլգան այնքան է ուզում խաղալ Նատոյի դերը, որ չի կարողանում թաքցնել ցանկությունը։ Ռեժիսորն ընդառաջում է, և նա այնքան լավ է կատարում դերը, որ դերը հանձնարարվում է նրան։ Օլգային տեսնելով Նատոյի դերում, Գ. Սունդուկյանը նրան գովասանքի խոսքեր է ասում)։ Իսկ Սիրանույշը, ով գլխավորում էր Հայկական դրամատիկական ընկերության դերասանական խումբը, սկսում է հետաքրքրվել նրանով։ Եվ տասնվեցամյա Օլգան հրավիրվում է այդ թատերախումբը:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.