«Հրանտ» հուշապատում-վիպակի առաջին տարբերակը գրվել է 2007 թ. ռուսերեն, հրապարակվել է համացանցում: Վերաշարադրվել է հայերեն և խմբագրվել է 2016-2017 թթ., Հերիքնազ Հարությունյանի հատուկ օգնությամբ: Վեպը հիմնված է հեղնակի հուշերի վրա՝ Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումներից ու շփումներից, սակայն իրենից ներկայացնում է ազատ ստեղծագործություն և չի հավակնում փաստագրական լինել: Այն ընդգրկում է մտորումներ Հայաստանի 1960-1980 – ականների մասին, և, իր այս հայերեն տարբերակում, հեղինակի փոփոխվող կարծիքների հյուսվածքն է աշխարհի ու Հրանտի մասին՝ 1980- ականների, 2007-ի և 2017-ի տեսանկյուններից:
Ցիտատների ու ուղղակի խոսքի գերագույն մեծամասնությունը հիշողությամբ է մեջբերվում, հաճախ պարաֆրազ է, անկախ նրանից, հարմարության համար չակերտի մեջ է ընդգրկված, թե ոչ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հրանտ | Գևորգ Տեր-Գաբրիելյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...