Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում հայ գրող, հրապարակախոս Հրաչյա Քոչարի ստեղծագործությունների ժողովածուն: Ժողովածուի մեջ զետեղված են «Մայրենի լեզու» շարքի գործերը, «Նահապետ» վիպակը և այլ վիպակներ ու պատմվածքներ: Այս ստեղծագործություններում Քոչարը վերլուծում է իր ժողովրդի կյանքի ծանր պատմությունը, ողբերգությունների, կորուստների տառապանքն ու վերագտնումների լուռ ուրախությունը: Հրաչյա Քոչարի հոգեպարար ստեղծագործությունների հիման վրանկարահանվել են հայ կինոյի լավագույն ֆիլմերից «Հյուսիսային ծիածան», «Նահապետ», «Կարոտ» կինոնկարները:

«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հրաչյա Քոչար”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են