Հեղինակ | Դավիթ Սամվելյան |
---|---|
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2019 |
Էջեր | 152 |
Ֆորմատ | 115x190 մմ |
ISBN | 978-9939-75-437-6 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 134 գ |
Համատարած կարոտ և թախիծ: Հենց այսպես կարելի է բնորոշել Դավիթ Սամվելյանի նոր գիրքը: Գրքի էջերը ողողված են մի անբացատրելի կարոտով: Դա կարոտ է դեպի մարդը և թախիծ, որը լուսավոր է ու տանում է քեզ իր հետևից: Այդ նույն տխրության ու լուսավոր թախծի մեջ էլ ապրում են նրա հերոսները, որոնք կյանքի լուսանցքում հայտնված պատմություններ կարծես լինեն, բայց հենց նրանք են, որ ամբողջացնում են մեր քաղաքի նկարագիրը, ամբողջացնում են մեր կյանքն առհասարակ: Այդ հերոսները ճակատագրեր են, որոնք չեն հաշտվում, ըմբոստանում են, պայքարում ռոբոտ դարձած այս աշխարհի և նրա կանոնների դեմ: Նրանք հաղթում են, հաղթում, բայց իրենց ձևով…
Եվ ի՞նչ են քաղաքները, եթե ոչ՝ մարդիկ…
Հավերժ… Այս աշխարհում միայն փոփոխություններն են հավերժ…
Reviews
There are no reviews yet.