«Հայոց Գայլը» պատմավեպն օժտված է հետաքրքիր ու խիտ պատումով։ Այն արիների դեմ Վահանի առաջնորդած ազատագրական պայքարի մասին է, որը պսակվում է հայերի փառահեղ հաղթանակով։ Վեպի կերպարները ապրում են զգայական-հերոսական հարթությունում, որտեղ գլխավոր հերոսն առանձանում է իր ազգանվեր և պետականամետ գործունեությամբ։ Մի կողմից սպարապետը բացահայտ մարտահրավեր է նետում հզոր Պարսկաստանին, մյուս կողմից փորձում է դիմագրավել Բյուզանդիայի սարդահյուս խարդավանքներին։
«Սև-ճերմակի» աննախադեպ հակամարտությունն ի վերջո ավարտվում է «սպիտակի» հաղթանակով, և Արևելյան Հայաստանը հռչակվում է անկախ մարզպանութուն։

1 review for Հայոց գայլը | Էդուարդ Խաչիկյան

  1. Վարդուհի Գևորգյան

    Հարգելի պարոն Խաչիկյան անչափ հիացած եմ պատմավեպով ու ցավոք՝ նույնքան տրտում… ուսումնասիրելով սոց հարթակում ձեր էջերը ապշելի պասիվություն տեսնելով հետևորդների կողմից

Only logged in customers who have purchased this product may leave a review.