Մի շատ ծեր տղամարդ, որը պրոֆեսիոնալ լրագրող է, երբեք չի ցանկացել լուրջ հարաբերություններ ստեղծել կանանց հետ: Նա միշտ նախընտրել է գումար վճարել սեքսի համար: Իր իննսունամյակի կապակցությամբ ծերունին մի ցանկություն ունի՝ գիշերն անցկացնել երիտասարդ օրիորդի հետ: Արդյունքում, իր համար անսպասելի, ծերունազարդ լրագրողը սիրահարվում է աղջկան: Նա ժամանակ է անցկացնում, հետևելով, թե ինչպես է աղջնակը քնում, և վերհիշում է իր անցյալն ու պոռնիկներին…

Կոլումբացի գրող, գրականության բնագավառում 1982 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ Գաբրիել Գարսիա Մարկեսի վիպակն է: Հրապարակվել է 2004 թվականին իսպաներենով:
1985 թվականից հետո, շուրջ քսանամյա դադարից հետո այս գիրքը դարձավ գրողի առաջին գեղարվեստական ստեղծագործությունը (մինչ այդ Մարկեսը միայն հիշողություններ էր հրապարակում): Վիպակը դարձավ հեղինակի վերջին ստեղծագործությունը. 2014 թվականի ապրիլի 17-ին նա կնքեց իր մահկանացուն:

Վիպակը լույս տեսնելուց հետո թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով: Ռուսերենով այն հրատարակվել է 2005 թվականին «Օնլայն» հրատարակչության կողմից։ Այս հրատարակությունը, ըստ քննադատների, զգալի թերություններ ունի:
2007 թվականին Իրանում պարսկերենով լույս է ընծայվում գիրքը փոփոխված անվանումով (իսպ.՝ putas, պոռնիկ բառը փոխարինվել է թանկագին բառով): Առաջին տպաքանակը՝ բաղկացած 5000 օրինակից, վաճառվում է երեք շաբաթների ընթացքում: Դրանից հետո արգելվեց գրքի վաճառքը Իրանում՝ պատճառաբանելով, որ գրաքննադատությունը սխալմամբ է արտոնել դրա տպագրումը[2]: Հայաստանում գիրքը լույս է տեսել 2010 թվականին:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին | Գաբրիել Գարսիա Մարկես”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են