Լատինաամերիկյան և համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է։ Այն իսպաներենով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։ Նշվել է որպես իսպաներենով գրված, նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներենին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ։ Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թվականի հունիսին 8000 տպաքանակով։ Ներկա դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ աշխարհի 35 լեզուներով։

Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին։

Մասնագետների կարծիքով «Հարյուր տարվա մենություն» ստեղծագործությունն էր գլխավոր դրդապաճառը, որ 1982 թվականին Գաբրիել Գարսիա Մարկեսն արժանացավ Նոբելյան մրցանակի։ Այդ ժամանակ նրա պարգևատրումը բացատրվեց հետևյալ կերպ. «Վեպերի ու պատմվածքների համար, որոնցում ֆանտազիան ու իրականությունը միախառնվելով արտացոլում են ամբողջ մայրցամաքի կյանքն ու կոնֆլիկտները»։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հարյուր տարվա մենություն | Գաբրիել Գարսիա Մարկես”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են