«Հիվանդանոցը» հետխորհրդային շրջանի վեպերից առաջինն էր, որ ազդարարեց ազատացում՝ սոցռեալիզմի, կոմունիստական գաղափարախոսության, կեղծ բարոյախոսության տոտալ պարտադրանքներից:

Վեպի ստեղծման պատմության մասին հեղինակն ասել է. «Վեպը սկսեցի 90 թվականին, ավարտեցի 92-ին, այսինքն` երբ գրում էի, Սովետի մասին խոսել չէր կարելի, ու ես խորը թաղել էի իրեն մետաֆորի մեջ` հիվանդանոց, վերջացրի առաջին գլուխը, Սովետը փլվեց: Հիմա ես չգիտեի` ոնց շարունակեմ էս վեպը. ճի՞շտ եմ արել, որ էս մետաֆորով եմ գրել, առաջ ո՞նց պետք է գնամ… Հետո չորս կողմս նայեցի, ավելի սարսափելի իրականություն էր սկսվել, և ժամանակն ինքը հուշեց, թե հաջորդ գլուխները ոնց պետք է գրեմ»:

«Հիվանդանոցն» առաջին անգամ լույս է տեսել 1994 թվականին, ապա վերահրատարակվել՝ 2011-ին: Սա վեպի երրորդ հրատարակությունն է:

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հիվանդանոց | Գուրգեն Խանջյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են