Վերջին տարիներին շատ ծնողներ նախընտրում են երեխաներին դեռևս նախադպրոցական տարիքից ծանոթացնել տառերին, սովորեցնել գրել։ Մեր խաղը երեխաներին կօգնի առաջին քայլերն անել տառաճանաչության և գրաճանաչության ճանապարհին։

Ջնջոցիկով գունանշիչը թույլ է տալիս գրել-ջնջել այնքան, մինչև երեխան հասնի ցանկալի արդյունքին։

Խորհուրդներ ծնողներին

– Եթե նախադպրոցական տարիքի երեխան հետաքրքրություն չի ցուցաբերում տառերի հանդեպ, կամ չի ցանկանում գրել, մի՛ պարտադրեք նրան սովորել այբուբենը կամ գրել տառերը։ Կարևոր է իմանալ, որ քարտերը չեն կարող լիարժեք փոխարինել տետրին, իսկ գունանշիչը՝ գրչին։ Սովորեցրեք ԽԱՂԱԼՈՎ։

– Նախքան տառերը գրելը նպաստեք երեխայի մանր մոտորիկայի զարգացմանը։ «Խաղալով»-ն առաջարկում է բազմաթիվ խաղեր, նաև «Նախադպրոցական տետր», որոնք միտված են մոտորիկայի զարգացմանը։

Խաղ-նախավարժանքից առավելագույն գիտելիք և հմտություն քաղելու, մասնավորապես՝ քարտերը կիրառելու բազմաթիվ այլընտրանքային տարբերակներ կան, որոնցից մի քանիսը սիրով ներկայացնում ենք ստորև․

  • Եթե երեխան տառաճանաչ է և գիտի տառերի ճիշտ հերթագայությունը, ապա բոլոր քարտերը այբուբենի դասավորությամբ շարեք սեղանին, այնուհետև մի քանի տառ հանեք և երեխային խնդրեք «վերականգնել» այբուբենը։
  • Մի քանի քարտ շարեք սեղանին, երեխային խնդրեք 10 վայրկյան ուշադիր նայել պատկերներին, այնուհետև քարտերը հավաքեք և երեխային խնդրեք թվարկել պատկերները։
  • Սեղանին շարեք մի քանի քարտ, առավելագույնը՝ տասը, խնդրեք երեխային ուշադիր նայել 15 վայրկյան, այնուհետև հանեք 1 կամ մի քանի քարտ և խնդրեք հիշել, թե որ քարտերն են բացակայում:
  • Երեխային խնդրեք ընտրել մի պատկեր և թվել այդ պատկերի հատկանիշները։ Օրինակ՝ արևը տաք է, պայծառ է, գորտը կանաչ է, լպրծուն և այլն:
  • Սեղանին շարեք 4 քարտ, երեխային խնդրեք 5 վայրկյան նայելուց հետո աչքերը փակել՝ մտապահելով պատկերները։ Ապա ավելացրեք նոր քարտ կամ քարտեր և խնդրեք նշել դրանք։
  • Շարեք 3 քարտ, երեխային խնդրեք ուշադիր նայել 5 վայրկյան և հավաքեք: Խնդրեք դասավորել նույն հերթականությամբ: Առաջադրանքն աստիճանաբար բարդացրեք՝ ավելացնելով նոր քարտեր։
  • Կարող եք երեխայի հետ միասին ծափերով վանկատել քարտերի բառերը:
  • Երեխային խնդրեք քարտերն օգտագործելով և ճիշտ շարելով կազմել 3-4 տառից բաղկացած բառեր։

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...