Ժողովածուում տեղ են գտել հեղինակի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածքաշարը և «Ագռավաքար» էսսեների և ակնարկների շարքը, որոնք իրենց ասելիքով արդիական են ցայսօր:

Գալշոյանի հերոսներն անվախ են, ժամանակի հոսանքին հակառակ լողացող, անգամ ժամանակից դուրս, ազնիվ և առնական, իրենց հոգու երազը չկորցրած մարդիկ են, որոնք Էրգրում են թողել իրենց երիտասարդությունը, հիշողությունը և արյան կանչով հասել են Արաքսից այս կողմ ու դեռ հաշտ չեն աշխարհի հետ… հարց ունեն աշխարհին տալու. Ինչո՞ւ…

Նվիրվում է Մուշեղ Գալշոյանի ծննդյան 90-ամյակին:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ձորի Միրոն | Մուշեղ Գալշոյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...