3,900 ֏
Հեղինակ | Ժոզե Սարամագո |
---|---|
Թարգմանություն | Լուսինե Բրուտյան |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2023 |
Էջեր | 288 |
Ֆորմատ | 145 x 200 |
ISBN | 978-9939-969-34-3 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 310 գ |
Մահն ինչ-որ մի թվականի հունվարի մեկից ինչ-որ մի երկրում անսպասելիորեն դադարեցնում է իր գործունեությունը: Սկզբում ժողովուրդը ցնծում է, որ ընտրվել է՝ «անմահության» դրոշը կրելու: Շուտով ցնծացողների կողքին հայտնվում են միևնույն պատճառով ողբացողները՝ թաղման բյուրոները, հիվանդանոցները, ծերանոցները, եկեղեցին, ապահովագրական ընկերությունները: Ծննունդների և մահերի շրջապտույտի խախտման պատճառով երկիրը կանգնում է իսկական քաոսի առջև: Իրավիճակից սկսում է օգուտ քաղել հանցավոր կազմակերպությունը՝ մաֆիան, որ ընտանիքներին «օգնում է» ազատվել իրենց անմահ ծերերից: Յոթ ամիս անց մահը վերականգնում է իր գործունեությունը՝ սկսելով մանուշակագույն նամակներով մարդկանց գուժել մահվան լուրը: Սկսում է տալ մեկ շաբաթ ժամկետ, որպեսզի մարդիկ կարողանան ավարտին հասցնել իրենց կիսատ թողած գործերը, սակայն մահվան այս նախաձեռնությունը նույնպես հանգեցնում է ողբալի հետևանքների: Վերջապես մարդկային մարմին առնելով՝ մահն անձամբ է դուրս գալիս քաղաք…
Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության թարգմանությունների մատենաշար:
Գիրքը հրատարակվել է Կամոէնշ – Համագործակցության ու Լեզվի Ինստիտուտի (Պորտուգալիա) աջակցությամբ:
Reviews
There are no reviews yet.