Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Թարգմանություն | Գոհար Մադոյան |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 344 |
Ֆորմատ | 145x200 մմ |
ISBN | 978-9939-75-749-0 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | Ինչի՞ց սկսել, Մի շնչով կարդացվող |
Զանգվածը | 400 գ |
Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի կիզակետում:
Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում:
«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:
Կարինե –
Հետաքրքիր է շաաատ, կա նաև այս ստեղծագործության ֆիլը, բայց գրքում նկարագրությունները էլ ավելի շքեղ են և գունեղ:
Խորհուրդ կտամ ընթերցողին ֆիլմը դիտել միմիայն գիրքը կարդալուց հետո: