+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
6,800 ֏
Առկա չէ
Հեղինակ | Նարինե Աբգարյան |
---|---|
Օրիգինալ անուն | Манюня |
Հրատարակչություն | Newmag |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2021 |
Էջեր | 336 |
Ֆորմատ | 160x240 մմ |
ISBN | 978-9939-884-31-8 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | Ինչի՞ց սկսել |
Զանգվածը | 570 գ |
«Մանյունյա»-ն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասովոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքույշ ու ծիծաղաշարժ դիպվածքներով լի մանկություն, որ մարդուն երջանիկ է դարձնում ամբողջ կյանքում։ Գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի:
Ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի գիրքը, որը հրատարակվել է 2010 թվականին «Աստրել» հրատարակչության կողմից։ 2 տարվա ընթացքում գրքի 200․000-ից ավելի օրինակ է վաճառվել։ Գիրքը թարգմանվել է 9 լեզվով, այդ թվում նաև հայերեն։
«Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում և՛ Ղազախստանից, և՛ Լատվիայից, և՛ Ուկրաինայից և՛ մյուս հետխորհրդային երկրներից, և բոլոր գրողներն ասում են, որ դա հայկական գիրք չէ, դա մեր մանկության մասին գիրք է։ Մենք ունեցել ենք անցյալ, և դա մեզ բոլորիս կապում է։»
Նարինե Աբգարյան
Հեղինակը վեպում ներկայացնում է մանկության բոլոր զգացմունքները, հաղթանակների ուրախությունը և երիտասարդ օրերի հիասթափությունների դառնությունը:
Reviews
There are no reviews yet.