«Մանյունյա»-ն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասովոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքույշ ու ծիծաղաշարժ դիպվածքներով լի մանկություն, որ մարդուն երջանիկ է դարձնում ամբողջ կյանքում։ Գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի:

Ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի գիրքը, որը հրատարակվել է 2010 թվականին «Աստրել» հրատարակչության կողմից։ 2 տարվա ընթացքում գրքի 200․000-ից ավելի օրինակ է վաճառվել։ Գիրքը թարգմանվել է 9 լեզվով, այդ թվում նաև հայերեն։

«Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում և՛ Ղազախստանից, և՛ Լատվիայից, և՛ Ուկրաինայից և՛ մյուս հետխորհրդային երկրներից, և բոլոր գրողներն ասում են, որ դա հայկական գիրք չէ, դա մեր մանկության մասին գիրք է։ Մենք ունեցել ենք անցյալ, և դա մեզ բոլորիս կապում է։»

Նարինե Աբգարյան

Հեղինակը վեպում ներկայացնում է մանկության բոլոր զգացմունքները, հաղթանակների ուրախությունը և երիտասարդ օրերի հիասթափությունների դառնությունը:

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մանյունյա | Նարինե Աբգարյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...